PWC. ՀՀ-ն աշխարհի 15-րդ ամենաթեթև հարկային բեռով երկիրն է22 փետրվարի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - PricewaterhouseCoopers ընկերությունը հրապարակել է 2018 թվականի Paying Taxes (Մուծելով հարկերը) զեկույցը և դրա հիման վրա կառուցվող վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը հարկային բեռի թեթևության ցուցանիշով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի, միջին հարկային բեռը Հայաստանում կազմում է 18,5%:Հետխորհրդային միակ երկիրը, որտեղ հարկային բեռն ավելի թեթև է, քան Հայաստանում, Վրաստանն է: Այստեղ հարկային բեռը կազմում է միջինում 16,4%: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում է 39,8%: 2016-ին միջին հարկային բեռը Հայաստանում կազմել է 19,9%, երկիրը ցուցանիշով աշխարհում 17-րդն էր: Վրաստանում հարկային բեռը կազմել է միջինում 16,4%, տվյալ ցուցանիշով հարևան երկիրն աշխարհում 13-րդ հորիզոնականում էր: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում էր 39,8%: Վարկանիշում, միջին հարկային բեռից զատ, ներառվում են նաև հարկային վճարումների քանակի ու դրանց վրա ծախսվող ժամանակի ցուցանիշները: Ցածր հարկային բեռին զուգահեռ, սակայն, Հայաստանում ու Վրաստանում հարկային պարտավորությունները կատարելը չափազանց շատ ժամանակ է խլում: Հայաստանում դա կտևի 313, Վրաստանում՝ 269 ժամ: Իրավիճակն անհամեմատ ավելի լավ է Ադրբեջանում, որտեղ հարկային պարտավորությունները կատարելու համար ծախսվում է 195 ժամ: Ցուցանիշով համաշխարհային առաջատարներն են ԱՄէ-ն, Բահրեյնը և Քաթարը, որտեղ գործընթացը կպահանջի տարեկան համապատասխանաբար 12, 29 և 41 ժամ: Հայաստանում բիզնեսը տարեկան կատարում է 14 տարբեր մուծումներ, Վրաստանում՝ 5, Ադրբեջանում՝ 6 մուծում:Վերոնշյալ երեք ցուցանիշների հանրագումարով Ադրբեջանը գտնվում է վարկանիշի 35-րդ, Հայաստանը՝ 87-րդ հորիզոնականում: Տարածաշրջանի առաջատարն է Վրաստանն է ՝ 22-րդ հորիզոնական: 1849 թվականին հիմնադրված PricewaterhouseCoopers բրիտանական ընկերությունն աուդիտով և կոնսալտինգով զվաղվող աշխարհում խոշորագույն ընկերությունն է: 2015 թվականին ընկերության հասույթը կազմել է $35.4 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |