Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է. Անկումը 40% է

Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է. Անկումը 40% է

PanARMENIAN.Net - Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է: 2018-ին Նովրուզ բայրամի օրերին Ադրբեջան շատ ավելի քիչ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն, քան 2017-ին: Անկումը կազմում է 40%: Այդ մասին հայտարարել է Իրանի Ulduz Tourism զբոսաշրջային ընկերության տնօրեն Համիդ Ջահադին, հայտնում է Haqqin.az-ը:

Մինչդեռ, 2017-ին գրանցվել էր իրանցի զբոսաշրջիկների այցելությունների մեծ աճ՝ մոտ 90 տոկոս:

Հյուրանոցների ամրագրման, տոմսերի պատվիրման և այլ տվյալների վերլուծության հիման վրա պարզ է դարձել, որ 2018-ի մարտին Բաքու կայցելի նախորդ տարվա ցուցանիշմի միայն 50-60%-ը:

Ըստ Ջահադիի, պատճառները տարբեր են՝ հետաքրքրության աճը Թուրքիայի հանդեպ, տնտեսական վիճակն Իրանում, որտեղ երկրից մեկնելու տուրքը 2018-ի մարտի 1-ից կեռապատկվի: Կանխատեսումները վերաբերում են կազմակերպված զբոսաշրջությանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---