ՀՀ 5 բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

ՀՀ 5 բռնցքամարտիկ  Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են մրցելույթները: Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

Մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն առավելության է հասել ադրբեջանցու նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվել է բրազիլացի մարզիկին, հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Փետրվարի 22-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---