Քարերի սիմֆոնիայի մոտ շինաշխատանքները դադարեցվել են. Հարակից տարածքը սեփականաշնորհված էր

Քարերի սիմֆոնիայի մոտ շինաշխատանքները դադարեցվել են. Հարակից տարածքը սեփականաշնորհված էր

PanARMENIAN.Net - Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ դադարեցվել է շինարարությունը, կատարվում է համապատասխան ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

«Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է հուշարձանից մոտ 12 մետր հեռավորության վրա սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կիրկանացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատմուն և փորձաքննություն: Ըստ նախարարության, սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է , իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:

Ավելի վաղ, PanARMENIAN.Net ին ՀՀ բնապահապանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը հայտնել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները փետրվարի 22-ին այցելել են Քարերի սիմֆոնիա հուշարձանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնի գյուղի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Այս մասին գրառում և լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը: Ըստ օգտատիրոջ, այստեղ կառուցվում է հանրային սննդի օբյեկտ:

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Այն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում: Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---