Նալբանդյան. ՀՀ-ն կարևորում է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին23 փետրվարի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։ Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումն ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի և դրա կիրառման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։ «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը», ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշել է, որ եռանախագահները՝ տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։ Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերին, մտքեր փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ: Ընթերցեք նաև.Նալբանդյան. Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |