Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի ընդունումը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը», -նշվում է հայտարարության մեջ:

Երկրի ԱԳՆ դարձյալ հիշատակում է «Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանությունը»: «Մի երկրի խորհրդարանի որոշում, որի աչքի առաջ նման բան է կատարվել, տեղ չունի պատմության և արդարադատության մեջ», - ասված է հայտարարության մեջ:

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։

Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---