Մեդվեդևան Օլիմպիադայում ելույթից հետո. Կյանքումս առաջին ագամ արտասվեցի

Մեդվեդևան Օլիմպիադայում ելույթից հետո. Կյանքումս առաջին ագամ արտասվեցի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան), որը նվաճել է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթը, բացատրել է, թե ինչու էր արտասվում ելույթից հետո:

«Այսօր կյանքումս առաջին անգամ արտասվեցի: Չգիտեմ՝ ինչու: Էմոցիաներ...Իրականում, առանձնապես մեծ լարվածություն չկար: Եվ ընդհանրապես, արտասվեցի առաջին կրկնակի աքսելից հետո: Այսօր դուրս եկա ազատ ծրագիրը կատարելու՝ ցանկանալով բավարարված մնալ ելույթից: Այդպես էլ եղավ: Ես արեցի այն ամենն, ինչ կարող էի»,-ասել է Մեդվեդևան, գրում է Lenta.ru-ն:

Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---