// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բեռլինալեում հայ-գերմանա-բուլղարական ֆիլմի նկարահանման համաձայնագիր է կնքվել

Բեռլինալեում հայ-գերմանա-բուլղարական ֆիլմի նկարահանման համաձայնագիր է կնքվել

PanARMENIAN.Net - Բեռլինալեի շրջանակներում ընթացող Եվրոպական կինոշուկայում «Տատիկիս վարսերը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի համատեղ արտադրության համաձայնագիր է կնքվել «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն», «ԺելՖիլմ» և «Քլեվըր Պրոդաքշն» կինոընկերությունների հետ:

Հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի համաարտադրողները կմիավորեն իրենց երկրների պետական և մասնավոր ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև կինոյին աջակցող միջազգային ֆոնդերի միջոցները՝ ֆիլմի արտադրությունը իրականացնելու նպատակով։

Արտադրության մեջ ներգրավված է միջազգային մասնագիտական թիմ։ Ձայնային մշակումը կիրականացնեն բուլղարացի մասնագետները։ Թվային հետարտադրությունը կարվի Գերմանիայում։ Հայ ճանաչված դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանին, Դիանա Մալենկոյին, Հռիփսիմե Նահապետյանին, Վահագն Մարտիրոսյանին կմիանան բուլղարացի գործընկերները։

«Տատիկիս վարսերի» 2018-ի նկարահանումները կսկսվեն ամռանը՝ Հայաստանում, Լոռու մարզում, կշարունակվեն Բուլղարիայում։ Փոքր հատված կնկարահանվի նաև Գերմնիայում։ Ֆիլմը էկրան կբարձրանա 2019ին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ հպարտ է, որ մարդիկ քվեարկել են հօգուտ կնոջ
Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին
Թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա, թանգարանին կից նաև գրադարան կգործի
Վերջերս Boiler Room անցկացվեց Թբիլիսիում, որից հետո՝ Բաքվում, իսկ մարտի 9-ին՝ Երևանում