Yandex.Taxi. Ինչ են մոռանում հայերը տաքսիի սրահում23 փետրվարի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն այլ երկրների բնակիչների՝ հայերը տաքսիի սրահում ոչ մի անգամ չեն մոռացել անձնագիր, ամուսնական մատանի և ծխախոտ։ Տեխնիկական աջակցման ծառայության աշխատակիցները, որոնց դիմում են Yandex.Taxi-ի օգտատերերը կորցրած իրերը գտնելու համար (և, սովորաբար, գտնում են), պատմել են, թե ինչ են ամենից հաճախ մոռանում ուղևորները։ Այս հարցով ամենաշատը դիմում են շաբաթ առավոտյան, հավանաբար՝ ուրախ անցկացրած ուրբաթ օրվա հետքերով։ Ամենահաճախ մոռացվող իրերից են՝ հեռախոս, բաճկոն և ձեռնոց։ Անսովոր իրերից են՝ դույլ, սագ (նշված չէ, թե ինչ տեսքով), թխվածքաբլիթներ, շինարարական գործիքներ, վզնոց և նույնիսկ հավով թավա։ Ամանորի գիշերը այս շարքին ավելացան երաժշտական գործիքներ, «Նապոլեոն» տորթ և փաթեթավորված մի քանի նվերներ։ Հայաստանում տաքսի ավոտմեքենայի վարորդներն ամենից հաճախ մեքենաներում գտնում են շշեր և անձրևանոցներ: Մի անգամ վարորդը «փրկեց» երևանցի մի աղջկա, որը հուզմունքից մեքենայում մոռացել էր ապագա սկեսրոջ համար գնված ծաղիկները։ Մեկ այլ աղջիկ՝ Վանաձորից, մոռացել էր մեքենայում սիրելի ձեռնոցները (այդպես էլ գրել էր տաքսի ծառայությանը՝ սիրելի), որոնք, բարեբախտաբար, շուտ գտնվեցին։ Կորած իրերի համար ամենաշատը տխրում են երեխաները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Yandex.Taxi-ի աջակցման ծառայությանը խնդրել են գտնել 12 խաղալիք, չուպա-չուպս և շոկոլադե ձվիկ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |