Մադագասկարի ղեկավարը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան

Մադագասկարի ղեկավարը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Մադագասկարի նախագահ Հերի Ռաձաոնարիմամպիանինան մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։

ՀՀ նախագահի hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի Նջական հայտնել է, որ հանդիպումը նոր թափ և գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ճյուղերում:

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Մադագասկարի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատգամավորներ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի հետ սերտ միջխորհրդարանական կապեր ձևավորելու նպատակով:

ՀՀ նախագահն, իր հերթին, գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։

Հերի Մարտիալ Ռակոտորիամանա Ռաձաոնարիմամպիանինան Մադագասկարի նախագահն է 2014 թվականից։ Guardian-ի վարկանիշի համաձայն, նա աշխարհի ամենաերկար անունն ունեցող այժմ իշխող երկրի ղեկավարն է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---