Նորվեգիան ռեկորդ է սահմանել ձմեռային Օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով

Նորվեգիան ռեկորդ է սահմանել ձմեռային Օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով

PanARMENIAN.Net - Նորվեգիայի հավաքականը ռեկորդ է սահմանել մեկ ձմեռային Օլիմպիադայում նվաճած մեդալների ընդհանուր քանակով:

Փետրվարի 24-ին նորվեգացի լեռնադահուկորդները ստացան Խաղերի 38-րդ պարգևը՝ բրոնզե մեդալ նվաճելով թիմային մրցումներում, հայտնում է Lenta.ru-ն:

Նախորդ նվաճումը՝ 37 մեդալ, պատկանում էր ԱՄՆ-ին:

Այժմ Նորվեգիան ունի 13 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալ և առաջին հորիզոնականում է թիմային ստուգարքում: Հաջորդում են Գերմանիան (13/7/6) և Կանադան (11/8/9): ԱՄՆ-ն 4-րդն է (8/8/6), Ռուսաստանը 15-րդ հորիզոնականում է (1/5/8):

Օլիմպիադան հարավկորեական Փհենչհանում կավարտվի փետրվարի 25-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---