«Բոկո հարամի» ահաբեկիչները 100-ից ավելի աշակերտուհու են առևանգել Նիգերիայում

«Բոկո հարամի» ահաբեկիչները 100-ից ավելի աշակերտուհու են առևանգել Նիգերիայում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Բոկո հարամ» խմբավորման ահաբեկիչները Նիգերիայի Յոբե գավառում 111 աշակերտուհու են առևանգել: Այդ մասին հայտնել է տեղական PM News պարբերականը ոստիկանության վրա հղումով:

Ավելի վաղ հայտարարվել էր միայն 46 աղջկա անհետացման մասին: Բացի այդ, ոստիկանությունը ժխտում էր, որ նրանց առևանգել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի ապրիլին «Բոկո հարամի» ահաբեկիչները 276 աղջկա էին առևանգել Նիգերիայի հյուսիս-արևելքում: Խմբավորման ղեկավարն առաջարկել էր փոխանակել աշակերտուհիներին բոլոր ձերբակալված գրոհայինների հետ, սակայն կառավարությունը հրաժարվեց: 2016-ի օգոստոսին գրոհայինները տեսագրություն հրապարակեցին, որտեղ, ըստ իրենց հայտարարության, կենդանի պատանդներն էին երևում, սակայն, հրապարակված կադրերում ոչ բոլոր աշակերտուհիները կային: Գրոհայինները հայտարարեցին, որ մյուս աղջիկները մահացել են ավիահարվածի հետևանքով: Ավելի ուշ 20-ից ավելի աշակերտուհի ազատ արձակվեց Կարմիր խաչի միջնորդությամբ: 195 աղջիկ անհետ կորած էր համարվում: 2017-ի մայիսին Նիգերիայի իշխանությունները հայտնեցին, որ 82 աշակերտուհի փոխանակվել է գրոհայինների հետ:

Նիգերիայում գործող ծայրահեղական «Բոկո հարամը» դեմ է հանդես գալիս կրթության արևմտյան մոդելին և ուզում է շարիաթ սահմանել երկրի ամբողջ տարածքում: Ըստ իրավապաշտպանների, կազմակերպության հետ կապված բռնի գործողությունների հետևանքով երկրում մոտ 20.000 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---