Հայազգի բռնցքամարտիկը՝ աշխարհի գործող չեմպիոն

Հայազգի բռնցքամարտիկը՝  աշխարհի գործող չեմպիոն

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։ Այս մասին գրում էAnalitikaUA.net կայքը:

WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթել է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձել գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։

Փետրվարի 26-ին Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կազմակերպած հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիևի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախօրեին այցելեց մրցաշարում մասնակցող հայ մարզիկներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---