ՌԴ ղեկավարության ինքնաթիռով Արգենտինայից կոկաին են տեղափոխել. Մոսկվան հերքում է

ՌԴ ղեկավարության ինքնաթիռով Արգենտինայից կոկաին են տեղափոխել. Մոսկվան հերքում է

PanARMENIAN.Net - «Ռոսիա» հատուկ ջոկատի Իլ-96 նոր ինքնաթիռը, որը սպասարկում է ՌԴ առաջին դեմքերին, մեղսակից է Արգենտինայում ՌԴ դեսպանատան տարածքում հայտնաբերված կոկաինի գործին: Մոսկվան հերքում է դա:

Ըստ ՌԲԿ-ի, քրգործի լուսանկարներում, որը հրապարակել է Արգենտինայի ոստիկանությունը, կա օդանավի լուսանկարը, ուր բեռնում էին թմրանյութով ճամպրուկները, որտեղ պետք է 400 կգ կոկաին լիներ: Ինքնաթիռի համարն է 96023:

Նույն համարով օդանավը 2016-ի օգոստոսին կատարել է իր առաջին թռիչքը, նշում է russianplanes-ը: 2016-ի դեկտեմբերի 30-ին ՌԴ նախագահի կառավարիչ Ալեքսանդր Կոլպակովը ՏԱՍՍ-ին հայտարարել էր, որ օդաչուների հատուկ ջոկատը համալրվել է մի քանի նոր ինքնաթիռով՝ Տու-214ՍՌ, երկու Իլ-96-300, երկու Superjet 100:

2017-ի դեկտեմբերի 6-ին 96023 համարով Իլ-96-ն իրոք եղել է Բուենոս Այրեսի օդանավակայանում: Դեկտեմբերի 7-ին այն եղել է Կաբո Վերդեում, որտեղից մեկնել է Մոսկվա:

Օդանավի երթուղիները համընկնում են այդ թվում նաև պետության առաջին դեմքերի այցերի հետ: Օրինակ, 96023 համարի ինքնաթիռը Մյունխենում էր այն օրը, երբ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ քաղաքում մասնակցում էր անվտանգության խորհրդաժողովին, ինչպես նաև այն քաղաքներում, ուր ասիական շրջագայության ժամանակ այցելել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ավելի վաղ հայտնի դարձավ Արգենտինայից ՌԴ դիվանագիտական փոստով 12 ճամպրուկ կոկաինի փոխադրման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---