Հունվարին տնտեսական ակտիվության 10,2% աճ է գրանցվել27 փետրվարի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2% աճ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով, ընթացիկ տարում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 14% աճ: 2018-ի հունվարին ծառայությունների ոլորտում գրանցվել է 15,2% աճ, իսկ ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2%: 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 12,6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերությանը՝ 15,7%: Նախորդ տարի ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25,2% աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա |