Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - 2018 թվականին «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Ռուսաստանի Ուֆա քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի: Այս մասին հայտնում է UfacityNews.ru կայքը:

Ուֆա-Երևան ուղիղ չվերթները կմեկնարկեն հունիսի 9-ից, դրանք կիրականցվեն յուրաքանչյուր շաբաթ օրը՝ ժամը 22:45-ին: Չվերթի տևողությունը կկազմի 3 ժամ 20 րոպե:

Աղբյուրի փոխանցմամբ, ավիատոմսերն արդեն վաճառքում են, դրանց արժեքը կազմում է 7700 ռուբլի կամ մոտ 66.500 դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն ամեն երեքշաբթի՝ Վոլգոգրադի ժամանակով 21:45-ին: Թռիչքի տևողություն է երկու ժամ է:

Կանոնավոր չվերթների աշխարհագրությունն ընդլայնում է նաև «Պոբեդա» ավիաընկերությունը՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---