Հայերը բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հայերը բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր ֆեյսբուքյան էջում:

«Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով: Բողոքի ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել StopAliyev, «Սումգայիթ 30» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով»,-ասվում է գրառման մեջ:

Բողոքի ցույցի ավարտին Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Սարգիս Ակտավուկյանը աղոթել է Սումգայիթում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայ բնակչության ջարդերի հետևանքով զոհված անմեղ զոհերի համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---