// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԶԼՄ. ՄՅՈւ-ում զղջում են Սանչեսին գնելու համար

ԶԼՄ. ՄՅՈւ-ում զղջում են Սանչեսին գնելու համար

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ղեկավարության ներկայացուցիչները Պրեմիեր լիգայի այլ ակումբների ղեկավարների հետ հանդիպմանը խոստովանել են, որ զղջում են Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին գնելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Metro-ն:

Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տրանսֆերի պատճառով ՄՅՈւ-ում ֆուտբոլիստների վարձատրության համակարգը վերանայվել է, ինչը դարձել է չիլիացի ֆուտբոլիստի և ակումբի միջև լարվածության պատճառ:

Ակումբի ղեկավարները կարծում են նաև, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն «կարճատես» է շուկայում իր մոտեցումներով, և դրանք չեն հանգեցնում շահույթ ապահովմանը:

2018-ի հունվարին Ալեքսիս Սանչեսն «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:Հակառակ տեղափոխությունն է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 է ստանում:

 Ուշագրավ
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար
«Ամեն մարդ պետք է երազանք ունենա, ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի»,-ասել է նա
«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ»,-ասել է արտադրողը
Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ