// IP Marketing video - START// IP Marketing video - END

Google-ը լրացված իրականության հարթակ է գործարկել (վիդեո)

Google-ը լրացված իրականության հարթակ է գործարկել

PanARMENIAN.Net - Google–ը գործարկել է լրացված իրականության ARCore 1.0 հարթակը, որը հասանելի կլինի Android համակարգով աշխատող ավելի քան 100 միլիոն սարքավորման համար: Այս մասին գրում է Techradar.com կայքը:

Հարթակը թույլ է տալիս ստանալ վիրտուալ և իրական պատկերներ լուսանկարների կամ տեսանյութի տեսքով։

Այն առայժմ հասանելի է Samsung, LG, Google, OnePlus և Asus ընկերությունների արտադրած 13 սմարթֆոնի համար: Նախատեսվում է, որ 2018-ին լրացված իրականության հարթակը հասանելի կդառնա Huawei, Motorola, Xiaomi, Nokia, ZTE, Sony Mobile ընկերությունների արտադրած սարքավորումների համար:

 Ուշագրավ
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին
Խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար:
Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi տիպի էլեկտրական բեռնատարը