Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվել է. ԵԼՔ-ը վերահաշվարկ է պահանջում

Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվել է. ԵԼՔ-ը վերահաշվարկ է պահանջում

PanARMENIAN.Net - ԱԺ-ն ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունները:

Գագիկ Հարությունյանը (պաշտոնավարման հնգամյա ժամկետ) ընտրվել է 2 դեմ, 96 կողմ, Գևորգ Դանիելյանը (պաշտոնավարման հնգամյա ժամկետ), մեկ անվավեր, 90 կողմ, 7 դեմ ձայներով: Երրորդ պաշտոնում առաջադրվել է Լիպարիտ Մելիքջանյանը (պաշտոնավարման հնգամյա ժամկետ)՝ մեկ անվավեր, 82 կողմ, 15 դեմ: Հայկ Հովհաննիսյանը (պաշտոնավարման եռամյա ժամկետ)՝ 1 անվավեր, 86 կողմ և 11 դեմ, Սերգեյ Մեղրյանը (պաշտոնավարման եռամյա ժամկետ)՝ 87 կողմ, 10 դեմ:

Թեկնածուները շնորհակալություն հայտնեցին առաջադրման ու բարձր վստահության համար և երդվեցին ԱԺ ամբիոնից:

Երդման արարողությունից հետո վարման կարգով խոսեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, թե իրենց խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել թեկնածուներին: Փաշինյանը նման պատկերը որակեց «մանր ժուլիկություն ԱԺ մեծամասնության կողմից՝ ուղղված դաշինքի դեմ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---