«Աէրոֆլոտ օփեն». Հայաստանցի շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել

«Աէրոֆլոտ օփեն». Հայաստանցի շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ եւ 8-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):

Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրել է Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---