Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---