Motorola-ն կարող է վերսկսել ծալովի հեռախոսների արտադրությունը

Motorola-ն կարող է վերսկսել ծալովի հեռախոսների արտադրությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում ընթացող MWC 2018 ցուցահանդեսում, Lenovo ընկերության ղեկավար Յան Յուանցինն ակնարկել է լրագրողներին Motorola RAZR դիզայնի հնարավոր վերարտադրման մասին:

Այժմ Motorola-ն պատկանում է չինական Lenovo-ին:

Ըստ Յան Յուանցինի, ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես ճկուն դիսփլեյները, թույլ են տալիս բազում նորամուծություններ կիրառել սմարթֆոնների դիզայնում, ինչը հույս է տալիս, որ շուտով «նոր RAZR» կհայտնվի, գրում է Ferra.ru-ն:

Այդպիսով, կա հավանականություն, որ Lenovo-ն RAZR ապրանքանիշը զուտ մեկ սմարթֆոնի համար չի օգտագործի, այլ կաշխատի նույնքան հետաքրքիր բան ստեղծել, որքան օրիգինալն էր, օրինակ, բարակ ծալովի հեռախոս ծալվող դիսփլեյով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---