Մեդվեդևա․ Հայկական արյուն ունեմ, բայց ինձ ավելի շատ ռուս եմ զգում 1 մարտի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիադայի կրկնակի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) խոստովանել է, որ թեև հայրը, Արման Բաբասյանը, հայ է, նա իրեն ավելի շատ ռուս է զգում: Մանկական մրցաշարերում Եվգենիան հանդես էր գալիս Բաբասյան ազգանունով, սակայն, ավելի ուշ վերցրել է տատի օրիորդական ազգանունը: «Սկսեմ նրանից, որ արյունս ոչ ոք չի փոխել: Հայրս հայ է: Բայց հայկական մշակույթին ես այնքան էլ ծանոթ չեմ»,-ասել է Մեդվեդևան, հայտնում է «Ռ-Սպորտը»: Նա հավելել, որ առիթ չի եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ուղեկցությամբ ծրագիր կատարել: Բացի այդ, գեղասահորդուհին խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում հայկական խոհանոցը, և իրեն ավելի շատ ռուս մարդ է զգում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |