Հունվարին օտարերկրացիները ՀՀ-ում 60 առանձնատուն ու բնակարան են գնել

Հունվարին օտարերկրացիները ՀՀ-ում 60 առանձնատուն ու բնակարան են գնել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին օտարերկրյա քաղաքացիները մոտ 60 բնակարան և բնակելի տուն են գնել Հայաստանում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում օտարեկրյա քաղաքացիները ՀՀ-ում իրականացրել են անշարժ գույքի առուվաճառքի 283 գործարք, որից 80-ը գնման, 203-ը՝ վաճառքի:

Մեկ ամսում օտարերկրացիները Հայաստանում ձեռք են բերել նաև հասարակական նշանակության 5 օբյեկտ, 10 ավտոտնակ, 6 հողամաս: Վաճառել են 145 բնակարան և առանձնառուն, հասարակական նշանակության 6 օբյեկտ և 44 հողամաս:

2018 թվականին հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 9 140 իրավունքների պետական գրանցման գործարքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---