Երևանը՝ միայնակ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 7-յակում

Երևանը՝ միայնակ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 7-յակում

PanARMENIAN.Net - 3-7 օր տևողությամբ միայնակ ուղևորությունը նորաձև թրենդ է, որը գալիս է փոխարինելու բազմամարդ ուրախ ճամփորդություններին: Այդ մասին ասվում է Teleprogramma.pro-ում հրապարակված Յուլիա Գոնչարովայի հոդվածում, որտեղ նա այդպիսի ուղևորությունների համար 7 նախընտրելի վայր է նշում:

Ինչպես ասվում է հոդվածում, միայնակ կարելի է մեկնել ուղղակի զբոսնելու, կամ թեմատիկ ուղևորություն ձեռնարկել՝ օրինակ, «իտալական ուտեստների շրջագայություն» կամ «ուղևորություն Հունաստանի լավագույն սրճարաններով»: Իսկ երբեմն այդպիսի ուղևորությունը հարկավոր է խճճված իրավիճակից ելք գտնելու համար:

Որպես այդպիսի ճամփորդության գերազանց տարբերակներ հեղինակն առաջարկում է Պրահան, Մարսելը, Իսրայելը, Նյու Յորքը, Բարսելոնան, Երևանն ու Ստամբուլը:

Անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքին՝ հեղինակը գրում է. «Եթե ցանկանում եք, որ ձեզ, միայնակ ճամփորդին, ընդունեն հարազատի պես, համեղ կերակրեն, հաճոյախոսություններով շրջապատեն և ամեն ինչով օգնեն՝ մեկնեք Երևան»: Նշվում է, որ Հայաստան մեկնելու համար վիզա հարկավոր չէ:

«Մոսկվայից ընդամենը 2 ժամ և ահա դուք գեղեցիկ, կանաչ (եթե խորը ձմեռ չէ) և բարի Երևանում եք: Հանգստանալն այստեղ շատ հաճելի է և մատչելի: Իսկ ինչպե՛ս են կերկարում Հայաստանում՝ ճաշը տեղական գինիով և հայտնի կոնյակով ընդամենը 500 ռուբլի կարժենա, իսկ ավազի վրա եփած հոյակապ սուրճը՝ մոտ 30 ռուբլի: Մի խոսքով, արժե Երևանում միայնակ թափառել փոքր ընտանեկան ռեստորանների և սրճարանների միջև: Սակայն մի բայց կա՝ հազիվ թե ստացվի իսկապես միայնակ զգալ, ուր էլ գնաք, ձեր մասին հոգ կտանեն հարազատի պես»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---