Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկ տոմսը 2500 դրամ արժե

Երևան-Գյումրի  էլեկտրագնացքի մեկ տոմսը  2500 դրամ արժե

PanARMENIAN.Net - Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ԷՊ2Դ տիպի նոր էլեկտրագնացքը: Մարտի 4-ին և 8-11-ին գնացքն աշխատելու է անվճար. դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 դրամ: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:

Գնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին -ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 58 րոպե: Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով:

Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---