Հարցում. ՌԴ բնակիչներին Օլիմպիադայում բոլորից շատ Մեդվեդևան է հիացրել

Հարցում. ՌԴ բնակիչներին Օլիմպիադայում բոլորից շատ Մեդվեդևան է հիացրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակիչներին Փհենչհանի Օլիմպիադայի ժամանակ բոլորից շատ հիացրել է գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Այդ են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:

Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում:

Մեդվեդևան ստացել է հարցման մասնակիցների ձայների 37%-ը:

Ռուսաստանցիների 33%-ը հպարտություն է զգացել հոկեիստների հաղթանակից, որոնք եզրափակչում հաղթեցին Գերմանիային 4:3 հաշվով: 27%-ը հիացել է գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի ելույթներով, որը ոսկի և արծաթ է նվաճել Օլիմպիադայում:

Լուրջ հիասթափություն ռուսաստանցի երկրպագուները չեն ապրել՝ 77%-ը դժվարացել է նշել մարզիկների, որոնց ելույթից շատ դժգոհ է մնացել:

Օլիմպիադայի անցկացման օրերին սոցցանցերում ամենահիշատակված մարզաձևերն են եղել հոկեյը՝ 695.000 գրառում, և գեղասահքը՝ 145.600 գրառում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանցի մարզիկները, որոնք հանդես էին գալիս Օլիմպիադա-2018-ում չեզոք կարգավիճակում, նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ և 9 բրոնզ:

Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---