// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում 2 ամսում 12%-ով ավելի շատ հարկ է հավաքվել

ՀՀ-ում 2 ամսում 12%-ով ավելի շատ հարկ է հավաքվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմել են 183,9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 19,3 մլրդ դրամով կամ 11,7%-ով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նրա խոսքով, առանց մաքսային մասով վճարների, առևտրային հարկ վճարողներն այս տարի 12,2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ:

«Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10,4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19,5%»,- հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017-ի և 2018-ի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին:

2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,201 տրիլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11,6%-ով:

 Ուշագրավ
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան
ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան
Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը,