ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից

ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է շինշիլաներ (կրծող) ներմուծող տնտեսվարողներին ազատել ավելացված արժեքի հարկից: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի նպատակը Հայաստանում բարձրարժեք տոհմային շինշիլաների ներկրման և բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է hանրապետությունում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման անհրաժեշտությամբ:

«Շինշիլաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը»,- ասվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---