Մատաղիսում 2018-ին նոր մանկապարտեզ և դպրոց կկառուցվի

Մատաղիսում 2018-ին նոր մանկապարտեզ և դպրոց կկառուցվի

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում 2018-ին մեկնարկելու են դպրոցական նոր մասնաշենքի, մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը, ինչպես նաև 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները:

Այս մասին ասել է Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն՝ ավելացնելով, որ դպրոցական նոր մասնաշենքն ունենալու է նաև նկուղային հարկ՝ նախատեսված ապաստարանի համար և սպորտդահլիճ, հայտնում է «Արցախպրեսը»:

«Ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 100 աշակերտ: Շենքը կառուցվել էր 2007 թվականին, և քանի որ այն ժամանակ կրթությունը տասնամյա էր, դասասենյակների քանակը հարմարեցված էր այդ համակարգին: Բացի դրանից, առաջացել է նաև սպորտդահլիճի խնդիր: Նոր մասնաշենքում նախատեսվում է երկու դասասենյակների ավելացում»,- նշել է Ավանեսյանը:

Անդրադառնալով մանկապարտեզին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ այստեղ է հաճախում 30 երեխա՝ չնայած որ շենքային պայմանները չեն համապատասխանում արդի պահանջներին: Երկու շենքերի նախագծերն արդեն պատրաստ են. շինարարական աշխատանքներն իրականացվելու են պետական միջոցներով:

Ավանեսյանի խոսքով՝ մանկապարտեզի հին շենքը հնարավոր է՝ ծառայի նաև ակումբի համար, քանի որ գյուղում այն բացակայում է: 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները ևս կիրականացվեն պետական միջոցներով:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների կողմից կատարվել է 190 հա աշնանացան, պլանավորվում է իրականացնել 50 հա գարնանացան: Մատաղիսցիները զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, սակայն հիմնականում իրենց տնամերձ հողամասերում:

2017 թվականին բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև լուծվել է գյուղի փողոցների գիշերային լուսավորության հարցը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---