Չինաստանում կքննարկեն ընտանիքներում 3-րդ երեխայի ծնունդը թույլատրելու հարցը 3 մարտի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի օրենսդիրները մարտին կարող են քննարկել սոցիալական բարեփոխումների փաթեթը, այդ թվում ընտանեկան զույգերին 3-րդ երեխան ունենալու հնարավորություն տալու հարցը: 2015-ին Չինաստանում չեղարկվեց 1 երեխայի քաղաքականությունը, որը գործում էր 1970-ականների վերջից: Այն ժամանակ դա պայմանավորված էր բնակչությունը բալանսավորելու և երկրի զարգացումն ապահովելու հրամայականով, գրում է ՌԻԱ Նովոստին չինական պետական Global Times-ի վրա հղումով: Առաջարկով հանդես է եկել փաստաբան Չժու Լեույը՝ հիմնավորելով դա այն մտահոգությամբ, որ Չինաստանը կարող է ծացր ծնելիության երկրի վերածվել: 2017-ին Չինաստանում ծնվել է 17,23 մլն երեխա, ինչը 630.000-ով պակաս է, քան 2016-ին, անկումը կազմում է 0,52%: Ըստ ժողովրդագրական հարցերի փորձագետ Խուան Վենչժունի, առաջիկա 10 տարում ծնելիությունը Չինաստանում զգալիորեն նվազելու է, ինչն իր հերթին կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար արդեն 20 տարուց, եթե շարունակվի 2 երեխայի քաղաքականությունը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |