// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մոուրինյո. Կարծում եմ՝ սա Իբրահիմովիչի վերջին խաղաշրջանն է ՄՅՈւ-ում

Մոուրինյո. Կարծում եմ՝ սա Իբրահիմովիչի վերջին խաղաշրջանն է ՄՅՈւ-ում

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Զլատան Իբրահիմովիչը, հավանաբար, կհեռանա «Օլդ թրաֆորդից» խաղաշրջանի ավարտին:

«Մենք բոլորս կարծում ենք, որ սա Զլատանի վերջին խաղաշրջանն է ՄՅՈւ-ում: Նա պետք է ինքնուրույն որոշի կշարունակի խաղալ, թե ոչ: Կարծում եմ, նա կցանկանար, որ իր ապագան ինքնուրույն որոշելու հնարավորություն ունենար: Ցավալի է, որ սարսափելի վնասվածքը շատ անպատեհ պահի մի քանի ցնցող խաղաշրջան փչացրեց, որոնք նա կարող էր ու անպայման կանցկացներ մեզ հետ»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Eurosport-ը Sky Sports-ի վրա հղումով:

Զլատան Իբրահիմովիչը վնասեց խաչաձև հյուսվածքները 2016/17 խաղաշրջանի ավարտին և 7 ամիս չմասնակցեց խաղերին: 2017-ի նոյեմբերին Զլատանը վերադարձավ, 7 խաղի մասնակցեց, 1 գոլի հեղինակ դարձավ և նոր վնասվածք ստացավ՝ ծնկի:

 Ուշագրավ
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար
«Ամեն մարդ պետք է երազանք ունենա, ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի»,-ասել է նա
«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ»,-ասել է արտադրողը
Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ