Nokia-ն մարդու «կյանքը փրկող» բաճկոն է ստեղծել

Nokia-ն մարդու «կյանքը փրկող» բաճկոն է ստեղծել

PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը «խելացի» բաճկոն է ստեղծել, որն առաջին օգնություն ցույց կտա՝ իր տիրոջ օրգանիզմի բնականոն կենսագործութնեության խաթարման դեպքում: Այս մասին հայտնում է Engadget կայքը:

Chase LifeTech FR կոչվող բաճկոնն առաջին անգամ ներկայացվել է Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2018 ցուցադրության ընթացքում: Այն նախագծվել է Kolon հարավկորեական բրենդային հագուստի և GINA չեխական ծրագրային ապահովման ընկերությունների հետ համատեղ:

Բաճկոնի օձիքին և թևերին տեղադրված են սենսորներ, որոնք «հսկում են» սրտի աշխատանքը՝ զարկերի պարբերականությունը, ինչպես նաև մարմնի ջերմությունը, շարժունակությունը: Համակարգը հավաքում է օրգանիզմի աշխատանքի մասին բոլոր տվյալները և անմիջապես արձագանքում դրա խաթարումների դեպքում:

Նշվում է, որ բաճկոնը նախատեսված է փրկարար ծառայության աշխատակիցների, ոստիկանների համար: Նախատեսվում է ստեղծել նմանատիպ բաճկոն շարքայիննաև սպառողների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---