Մեսսին իր կարիերայի 600-րդ գոլն է իրացրել

Մեսսին իր կարիերայի 600-րդ գոլն է իրացրել

PanARMENIAN.Net - Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև խաղի հաշիվը բացել է տան տերերի հարձակվող Լիոնել Մեսսին: Դա հայտնի արգենտինացի ֆուտբոլիստի 600-րդ գոլն է կարիերայում:

Նա 539 գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» կազմում, 61՝ Արգենտինայի հավաքականի կազմում, հայտնում է Eurosport-ը:

Մեսսին Իսպանիայի առաջնության 2017/2018 խաղաշրջանում 24 գոլի հեղինակ է դարձել և 15 գոլային փոխանցում է կատարել 27 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---