«Թղթե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը թողարկվել է առանց Սփեյսիի

«Թղթե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը թողարկվել է առանց Սփեյսիի

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Թղթե տնակ» սերիալի վերջին եթերաշրջանի թիզերը, որտեղ գլխավոր դերակատար Քևին Սփեյսիին, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, փոխարինել է Ռոբին Ռայթը:

Ավելի վաղ Netflix-ի բովանդակության գծով տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել էր, որ ընկերությունը որոշել է ավարտել «Թղթե տնակը» կրճատված եթերաշրջանով, առանց Սփեյսիի մասնակցության: Դերասանը չի մասնակցելու եթերաշրջանի նկարահանումներին, որը սովորական 13 սերիայի փոխարեն կունենա 8 սերիա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---