Հայաստանը խստացնում է Եմենի քաղաքացիների մուտքը երկիր

Հայաստանը խստացնում է Եմենի քաղաքացիների մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Եմենի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացում: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակի լարվածությամբ: Որոշման նախագիծի նպատակն է ներկա պայմաններում հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստան:

Նախագիծը մշակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Եմենում 2014 թվականին ներքաղաքական լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան առ այսօր ռազմական գործողություններ է վարում երկրի մեծ մասը վերահսկող շիա հուսիթների դեմ: Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբհուսիթները գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը:

Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---