Մարկոս Պիզելլին՝ գոլի հեղինակ «Ակտոբեի» կազմում

Մարկոս Պիզելլին՝ գոլի հեղինակ «Ակտոբեի» կազմում

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ղազախական «Ակտոբեն» ոչ ոքի է խաղացել բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հետ 1:1 հաշվով:

«Ակտոբեի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, հայտնում է KazFootball.kz-ը:

Պիզելլին իրացրել է 11-մետրանոցը:

Պիզելլին աչքի էր ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով վրացական «Շուկուրա» ակումբի հետ ընկերական խաղում:

Ընկերական խաղը տեղի է ունեցել ուսումնամարզական հավաքի շրջանակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»:

33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---