Տաթևիկ Հովհաննիսյանը համերգ կտա Մոսկվայում 5 մարտի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայում համերգով հանդես կգա հայտնի ամերիկահայ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Ծրագրում, որը նա կներկայացնի իր նյույորքյան թիմի հետ, կհնչեն մեծ կոմպոզիտորներ Գերշվինի, Ժոբիմի, Էլինգթոնի ջազային ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական մեղեդիները երգչուհու հեղինակային գործիքավորմամբ, հայտնում է essemusic.ru-ն: Համերգը տեղի կունենա Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: Սա երգչուհու 2-րդ մեծ համերգն է Մոսկվայում վերջին 15 տարում: «Էլլան Երևանից» կամ «Խորհրդային Միության լեդի Ջազը»՝ այսպես էին անվանում Տաթևիկ Հովհաննիսյանին, որը հայտնվեց ջազի ասպարեզում 1980-ականների վերջում: Նրա հայտնվելը տպավորիչ էր ոչ միայն ԽՍՀՄ երաժիշտների և հանդիսատեսի համար: Շուտով նա յուրային դարձավ նաև ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, «ջազ երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Սակայն Տաթևիկը պատվով ընդունեց այդ մարտահրավերն ու ապացուցեց, որ այդ խնդիրն իրագործելի է: Տաթևիկ Հովհաննիսյանը հանդես է եկել համաշխարհային ջազի հսկաների՝ Մայլս Դևիսի, Ռեյ Չարլզի, Օսկար Փիթերսոնի, Բեթթի Քարթերի և Կարմեն Մաքրայի հետ: Ջազի ոլորտի քննադատությունը գերված է ջազային իմպրովիզացիաներին նրա զգայուն և նուրբ մոտեցմամբ: Տաթևիկ Հովհաննիսյանին հաջողվել է նաև վարպետորեն օգտագործել հայկական մեղեդիներն իր երգերում և ելույթներում: Listen To My Heart ալբոմում, որը նա ձայնագրել է Sony Classical-ում լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանի ղեկավարությամբ, Տաթևիկը կատարում է հայկական ժողովրդական մեղեդիների ջազային տարբերակները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |