2017-ին ամենաշատ վաճառք իրականացրած ավտոարտադրողները հայտնի են

2017-ին ամենաշատ վաճառք իրականացրած ավտոարտադրողները հայտնի են

PanARMENIAN.Net - Գերմանական Volkswagen Group-ը ճանաչվել է 2017 թվականի աշխարհի ամենահաջողակ ավտոարտադրող ընկերություն: World Car Group Ranking վարկանիշի համաձայն՝ ընկերությունը նախորդ տարում վաճառել է մոտ 10,4 մլն ավտոմեքենա, ինչը 3,5%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:

Վարկանիշում ներառվել է 25 ավտոարտադրող:

Երկրորդ հորիզոնականում է ճապոնական Toyota Motor-ն է. ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վաճառել է 10,4 մլն մեքենա: 10 մլն մեքենայով երրորդ հորիզոնականում Renault-Nissan կոնցեռնն է:

Ըստ վարկանիշի՝ լավագույն հնգյակում են ներառվել նաև ճապոնական Hyundai-ն՝ 7,2 մլն մեքենայով, և General Motors-ը՝ 6,8 մլն-ով:

Հայտնի Mercedez-Benz և BMW ընկերությունները, չնայած նախորդ տարի գրանցած վաճառքի աճին, չեն ընդգրկվել ամենաշատ վաճառք ապահոված ավտոարտադրող ընկերությունների տասնյակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---