Մամեդյարով. Բաքուն և Երևանը կշարունակեն բանակցել ընտրություններից հետո 5 մարտի 2018 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները կշարունակեն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մարոկկոյի ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «2018-ի սկզբին նախագահական ընտրություններ են անցկացվելու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Եվ մենք համաձայնության ենք եկել առավել ինտենսիվ շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորման ավարտից հետո»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: Ըստ ադրբեջանցի նախարարի, այժմ քննարկվում է բանակցությունների շարունակման տեղի և ժամկետի հարցը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |