Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հետ «միավորման» մասին է խոսել

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հետ «միավորման» մասին է խոսել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն առաջին հանդիպումն է ունեցել Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ, որոնք Փհենյան են ժամանել երկօրյա այցով: Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես է եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին:

Հարավկորեական պատվիրակությունը Հետախուզության ազգային կենտրոնի ղեկավար և նախագահի խորհրդականի ղեկավարությամբ Կիմ Չեն Ինին նամակ է վերել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեն Ինից: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ երկխոսության ակտիվացման վերաբերյալ, գրում է TJ-ն:

Հարավային կամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հանդիպման մանրամասներ չեն ներկայացնում, չեն նշվում նաև քննարկման առարկա կոնկրետ թեմաները: Հայտնի է միայն, որ հարավկորեական պատվիրակությունը ժամանել է ռազմական լարվածության նվազեցման նպատակով, այդ թվում ԱՄՆ հանդեպ:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---