Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկարի» արձանիկն են գողացել

Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկարի» արձանիկն են գողացել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հոլիվուդյան դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկարի» արձանիկը գողանալու մեջ կասկածվող անձին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Usatoday-ը։

Վերջինս մրցանակաբաշխության արարողութունից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ խլել է Մակդորմանդից արձանիկը, երբ դերասանուհին զրուցում էր երեկոյի հյուրերի հետ: Գողին հաջողվել էր թաքնվել:

Աղբյուրը հայտնում է, որ Մակդորմանդը լաց է եղել փողոցում՝ գողացված արձանիկը գտնելու անհաջող փորձերից հետո: Դեպքից ժամեր անց գողը հայտնաբերվել է, իսկ դերասանուհու ներկայացուցիչ Սիմոն Հոլզը հայտնել է, որ արձանիկը հետ են ստացել։

Մարտի 5-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» մրցանակաբաշխությանը Ֆրենսիս Մակդորմանդը հաղթել էր «Լավագույն կին դերասան» անվանակարգում՝ «3 բիլբորդն էբինգի սահմանին, Միսուրի նահանգում» ֆիլմում գլխավոր դերի համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---