Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է

Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է

PanARMENIAN.Net - Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած 3 ուղղության թվում է: Aif.ru-ն Skyscanner և Biletix ճամփորդական ծառայությունների հետ միասին ընտրել է ամենահետաքրքիր և բյուջետային ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:

«Եվս մեկ մատչելի և վիզա չպահանջող ուղղություն է Հայաստանն իր հայտնի կոնյակով, լավաշով և խորովածով: Գյումրին երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ ավիատոմսերի արժեքն այդ ուղղությամբ սկսվում է մոտ 11.000 ռուբլիից (մոտ 90.000 դրամ), իսկ մուտքի արտոնագիր ՌԴ քաղաքացիների համար չի պահանջվում:

«Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից:

«Գյումրիում հարկավոր է այցելել քաղաքային շուկա, որտեղ համեղ հայկական ուտեստներ են վաճառվում, Ազատության հրապարակը քաղաքապետարանի առջև, որը գեղեցիկ լուսավորված է երեկոյան ժամերին, վերնիսաժը Ռիժկովի բուլվարում, խաչքարերի պուրակը, Թատերական հրապարակը դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի անսովոր հուշարձանով»,-ասել է Ռուսաստանում Skyscanner-ի զարգացման մենեջեր Դմիտրի Խավանսկին:

Նշվում է, որ մայիսյան տոներին մի 2 օր ավելացնելու դեպքում Գյումրիից կարելի է հասնել Սևան, որը Կովկասի ամենաբարձրադիր լիճն է: Այնտեղ կարելի է սիգ ճաշակել:

Եռյակի 1-ին և 2-րդ տեղում Մինսկն ու Քիշնևն են, իսկ մատչելի ուղղությունների թվում են նաև Քյոլնն ու Վիլնյուսը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---