Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում 6 մարտի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը: Նա հայտարարել է նախագծի մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի հետ հանդիպումից հետո: Քաղաքը կտեղակայվի Սինայի թերակղզու հարավում: Կստեղծվի 10 մլրդ դոլարի զարգացման հիմնադրամ: Գործարքի մասին հայտարարվել է Եգիպտոսում նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ, որտեղ Աս Սիսին մտադիր է երկրորդ անգամ ընտրվել, գրում է Lenta.ru-ն CNBC-ի վրա հղումով: 2017-ի հոկտեմբերին արքայազնը հայտարարեց Կարմիր ծովի ափին նորարարական NEOM քաղաք կառուցելու մտադրության մասին: Քաղաքի մակերեսը կկազմի 26.000 քկմ և մի քանի կղզու վրա կլինի: Սկզբնական փուլում քաղաքի կառուցման համար կներդրվի 500 մլրդ դոլար: Նախատեսվում է նաև կամուրջ կառուցել Կարմիր ծովի վրայով, որը կմիացնի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հետ: NEOM-ը առաջին մեգաքաղաքի նախագիծը չէ Սաուդյան Արաբիայում: Ամենածավալունը պետք է դառնար King Abdullah Economic City նախագիծը, որը ներկայացվեց 2005-ին, սակայն շինարարությունն այդպես էլ ավարտին չհասցվեց: 2015-ի տվյալներով կառուցվել է քաղաքի 15 տոկոսը միայն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |