Instagram-ը ձայնային և տեսազանգեր կգործարկի

Instagram-ը ձայնային և տեսազանգեր կգործարկի

PanARMENIAN.Net - Instagram լուսանկարչական ծառայության թիմը պատրաստվում է գործարկել ձայնային և տեսազանգերի գործառույթը հավելվածներում:

Նոր հնարավորությունները մատնանշում են Call (զանգ) և Video Call (տեսազանգ) ֆայլերն ու պիկտոգրամները, որոնք հայտնաբերվել են Instagram և Instagram Direct հավելվածներում, գրում է Ferra.ru-ն TechCrunch-ի ռեսուրսի վրա հղումով:

Եթե գործառույթները գործարկվեն, Instagram-ն էլ ավելի մեծ սպառնալիք կլինի Snapchat-ի համար:

Snapchat-ն արդեն ունի տեսազանգերի հնարավորություն, սակայն այնքան էլ դյուրին չէ օգտագործման մեջ՝ տեսազանգ կատարելու համար հարկավոր է անցնել օգտատերի պրոֆիլի էջ և ընտրել անհրաժեշտ կոճակը չաթի հատուկ պատուհանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---