// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոխնախարար. Սահմանադրական փոփոխության հանրաքվեի համար կկարողանան դիմել նաև քաղաքացիները

Փոխնախարար. Սահմանադրական փոփոխության հանրաքվեի համար կկարողանան դիմել նաև քաղաքացիները

PanARMENIAN.Net - 2015-ին կատարված Սահմանադրության փոփոխություններով փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը: Այդ մասին խորհրդարանում Հանրաքվեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։

Նա մանրամասնել է, որ նախագծով առաջարկում է, Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը և կառավարությանը, այլև 200.000 քաղաքացի, հայտնում է Panorama.am-ը:

«Ինչպես նաև նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ներկայացվել ԱԺ 50.000 քաղաքացու կողմից, եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50.000 միավորվելով ևս 300.000 քաղաքացի, նախագիծը դրվում է հանրաքվեի: Սա նույնպես նորույթ է: Երրորդ՝ նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին ՀՀ անդամակցության հարցերը ներառյալ նաև այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաև Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի»,- ներկայացրեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով հստակ սահմանվում է, որ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանադրական օրենք է:

«Հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու։ Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի և «ոչ»-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում։ Կմտցվի հանրաքվեին էլեկտրոնային ստորագրությամբ մասնակցելու հնարավորություն»,- եզրափակել է զեկուցողը։

 Ուշագրավ
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին