ՀԱՊԿ-ը «Մարտական եղբայրություն» զորավարժություններ կանցկացնի նոր ձևաչափով

ՀԱՊԿ-ը «Մարտական եղբայրություն» զորավարժություններ կանցկացնի նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հավաքական օդուժի զորավարժություններ կանցկացնի 2018-ին, որոնք կանցնեն նոր ձևաչափով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցում՝ հավելելով, որ նախատեսվում է զորավարժությունների անցկացման տարածաշրջան Արագ արձագանքման հավաքական ուժերի զորակազմերի փոխադրում:

«Մարտական եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբեր-նոյեմբերին հավաքական պատասխանատվության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-ասել է Սիդորովը:

Սիդորովը նաև հայտարարել է, որ իրավասություն չունի ինքնուրույն միջամտելու այս կամ այն հակամարտությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքին, սակայն կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---