Բուքմեյքերները հավատում են Արոնյանի հաղթանակին հավակնորդների մրցաշարում

Բուքմեյքերները հավատում են Արոնյանի հաղթանակին հավակնորդների մրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղալու իրավունք կստանա:

Այս պահի դրությամբ, կայանալիք մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը:

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:

Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», Bwin, 888) նախապատվությունը տալիս են Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան՝ Լևոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո (ԱՄՆ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---