// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լիբանանցի ներդրողը 30.000 պեկան ընկույզի ծառ կտնկի ՀՀ-ում

Լիբանանցի ներդրողը 30.000 պեկան ընկույզի ծառ կտնկի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալը մտադիր է ընդլայնել բիզնեսը Հայաստանում: Այդ մասին գործարարը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Նիկոլա Աբու Ֆեյսալի ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ։

Նախագծի առաջին փուլում 100 հեկտար տարածքի վրա կտնկվի30.000 պեկան ընկույզի ծառ: Բացի գյուղատնտեսական ծրագրերից, ներդրողը մտադիր է նաև զբոսաշրջային ծրագիր իրականացնել։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Եղվարդում և Բագրատաշենում։ Նիկոլա Աբու Ֆեյսալը նշել է, որ ցանկանում է ընդլայնել իր բիզնես ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում։ Գործարարը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ ոգևորիչ է նախարարության և կառավարության աջակցությունը և ներդրումների խթանմանն ուղղված քաղաքականությունը։

Նիկոլա Աբու Ֆեյսալի խոսքով՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է: Գործարարը հավելել է, որ իր բոլոր արտասահմանցի գործընկերներին կոչ է անում Հայաստանում ներդրումներ անել։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարի նախագծերը և նշել, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը և ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան